Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կառավարման համակարգը X պահի նրան կարող է թողնել մենակ

Կառավարման համակարգը X պահի նրան կարող է թողնել մենակ
19.06.2025 | 12:38

Հիասթափությունն ու վախը միակ գործիքներն են, որոնցով Փաշինյանը կարողացել է իրացնել իր բոլոր թվացյալ հաղթանակները մեր նկատմամբ: Հոռետեսությունը էմոցիոնալ առումով միշտ գերակայող է դառնում, երբ Փաշինյանը, իշխանական լծակների արդեն գերլարված կիրառմամբ, իր հարցերն է լուծում:

Ինչ է կատարվել երեկ:

Սամվել Կարապետյանը արել է հայտարարություն, որից հազարապատիկ ավելի ռադիկալ ու կտրուկ ամեն օր անում է այս հանրապետության յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին օրը երեք անգամ: Փաշինյանը հոգեխանգարմունքի մեջ հրամայում է ԱԱԾ պետին սկսել ռեպրեսիան: ԱԱԾ պետը հրաժարվում և հրաժարական է տալիս: Ոստիկանությունը ստիպված հրավերի և ուղեկցման ֆորմատով Սամվել Կարապետյանին ուղեկցում է ոստիկանություն: Հետո ողջ օրվա ընթացքում դատական համարգը սկսում է փնտրել համակարգում այն դատավորին, որը ամենահեզաճկուն կերպով կկատարի յուրաքանչյուր հրահանգ վերևից: Փնտրտուքը այնքան է դժվարանում, որ Երևան քաղաքի բոլոր դատարանները դարձնում են հերթապահող, որ կարողանան գտնել այդ «հեզաճկունին»: Գտնում են, «հեզաճկունը» կատարում է հրամանը: Փաշինյանը ճկռալով ավարտում է առաքելությունը:

Արդյունքը,

1. Փաշինյանն այլևս, իր ոչ ադեկվատ կամքի կատարման համար, մեծագույն ջանքեր և կադրային զոհողությունների է գնում, ինչն ապացուցում է, որ կառավարման համակարգը X պահի նրան կարող է թողնել մենակ:

2. Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ձևավորվում է լայնածավալ հանրային կոնսոլիդացիա, որն ընդունել է մարտահրավերը ամբողջությամբ և վճռականությամբ, ինչը ստեղծել է մի մեծ հանրային և քաղաքական պաշտպանական գիծ, որը կարող է վերածվել հարձակման գծի:

3. Սամվել Կարապետյանի բանտարկման արդյունքում ընդդիմադիր ակտիվ շերտը, շեշտում եմ՝ ակտիվ պրոտեստանտ հանրույթների շրջանակները կտրուկ լայնանում են: Լայնանում են մի մեծ ապաքաղաքական հանրային շերտով, որը ստիպված դառնում է քաղաքականացված և անցնում պասիվ ռեժիմից դեպի ակտիվ ռեժիմ:

Հիմա ոչ էմոցիոնալ և սառը դատելով ու անշտապ գնահատեք՝ Փաշինյանի պյուռոսյան հաղթանակը առհասարակ հաղթանա՞կ է, թե՞ խնդիրների խորացում, որոնք մեծ և լայն դիտակետից իրեն անդառնալի վնասում են:

Այս վիճակում խաղն ամբողջությամբ փոխվելու է, երբ, մարտահրավերներն ընդունելուց բացի, անցնենք մարտահրավեր նետելուն: Ոչ «հեզաճկուն դատավորը», ոչ ուղեկից ոստիկանը և ոչ էլ թվով արդեն չեմ հիշում որերորդ ԱԱԾ պետը քաղաքական անվտանգության երաշխավոր լինել չեն կարողանալու, իսկ դա նրան օդ ու ջրի պես անհրաժեշտ է լինելու:

P.S. Նրա հաղթանակները պյուռոսյան հաղթանակներ են այլևս, և դա ակներև է թերևս ոչ բոլորին: Նրա հաղթանակներն այլևս շատ նման են իրեն: Դրանք մանր են, քինախնդիր, էժան և անբարո հաղթանակներ են և բխում են իր և իր խմբակի որակից: Մերը պետք է բխի մեր բնութից և որակից: Մեր որակի ծավալը փոխվում է շեշտակի, և գալիս է պահը, երբ հիասթափության ու վախի նրա գործիքը, ինչպես չաշխատեց Սամվել Կարապետյանի պարագայում այնպես էլ չի աշխատելու հետագայում շատ շատերի պարագայում:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ